Այսօր առավոտյան Հայաստանի տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:
Իջևան-Դիլիջան, Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհներին, Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածի 26-35-րդ կմ-երին տեղ-տեղ մերկասառույց է: Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի մինչև 17-րդ կմ-ին, Գորիս-Կապան ավտոճանապարհին, Արագածոտնի մարզի Աշտարակ և Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքներում մառախուղ է:
Լոռու մարզում (բացի Սպիտակից), Տավուշի մարզի Իջևան քաղաքում ձյուն է գալիս: Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է մարդատար ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում, բեռնատարների համար փակ է: